Գազայի բնակիչներին սննդից զրկելը կարող է հավասարեցվել մարդկության դեմ հանցագործությանը.ՄԱԿ

https://arm.sputniknews.ru/20250804/gazaji-bnakichnerin-snndic-zrkely-karvogh-e-havasarecvel-mardkutjan-dem-hancagvortsutjanymak-91984451.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0a/79328604_303:0:1510:905_1920x0_80_0_0_c7a0272a8bdeffdb44385f5b3be142a2.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գազայի հատված, իսրայել, ռազմական հանցագործ, սնունդ, սով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

գազայի հատված, իսրայել, ռազմական հանցագործ, սնունդ, սով, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

Բաժանորդագրվել

Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը շարունակում է խստորեն սահմանափակել մարդասիրական օգնության մուտքը Գազա:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Գազայի քաղաքացիական անձանց պարենամթերքին հասանելիություն տրամադրելուց Իսրայելի հրաժարվելը կարող է մարդկության դեմ հանցագործություն լինել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակն անտանելի է։

«Իսրայելը շարունակում է խստորեն սահմանափակել մարդասիրական օգնության մուտքը Գազա, և ներմուծման համար թույլատրված օգնության ծավալը հեռու է անհրաժեշտից․․․ Քաղաքացիական անձանց սննդին հասանելիությունը մերժելը կարող է հավասարեցվել ռազմական հանցագործության, ինչպես նաև մարդկության դեմ հնարավոր հանցագործության»,-ասվում է փաստաթղթում:

Թյուրկի խոսքով՝ երրորդ երկրները պետք է ձեռնպահ մնան միջազգային իրավունքի՝ հակամարտության ցանկացած կողմից իրականացվող խախտումներին աջակցելուց և պետք է ազդեցության բոլոր հնարավոր լծակներն օգտագործեն նման խախտումները կանխելու և դրանք դադարեցնելու համար:

«Գազայում սովահար մարդկանց լուսանկարներն ու տեսանյութերը հոգեցունց են ու անտանելի։ Այն, որ մենք հասել ենք այս փուլին, վիրավորանք է ողջ մարդկության համար։ Սա ևս մեկ հիշեցում է, որ բռնությունը պետք է մեկընդմիշտ ավարտվի: Կյանքերի փրկությունը պետք է յուրաքանչյուրի առաջնահերթությունը լինի»,-ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության ղեկավարը։

Նա հավելել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է անհապաղ հասանելիություն ստանա Գազայում մնացած պատանդներին։

Ավելի վաղ Գազայի հատվածի իշխանությունները հայտնել էին, որ Իսրայելը հուլիսի 27-ից պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերականգնումից հետո թույլատրել է ընդամենը 674 բեռնատարի մուտքը, ինչը ծածկում է բնակչության կարիքների առավելագույնը 14 տոկոսը: Գազայի իշխանությունների տվյալներով՝ պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի ոլորտում բնակիչների նվազագույն պահանջմունքների ապահովման համար ամեն օր պետք է Գազա մուտք գործի մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 600 բեռնատար:

Leave a Comment