Այսուհետ տրանսպորտում հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։ ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ․ քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)

Քաղաքապետարանից զգուշացնում են․ այսուհետ տրանսպորտում իրականացվելու են հսկողական աշխատանքներ, ուղետոմսը չվճարած քաղաքացիները կտուգանվեն․ ՎԻԴԵՈ

Այսուհետ տրանսպորտում հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։ ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ․ քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են իրականացրել հանրային տրանսպորտում: 


Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանը, քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ՝ չվճարելու դեպքում հնարավոր հետևանքների մասին։ 


Մասնավորապես, ուղևորներին նախազգուշացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3 մասերով նախատեսված տուգանքների վերաբերյալ։ 


Ծառայության աշխատակիցները հորդորել են բոլոր ուղևորներին կատարել ուղեվարձի վճարումները՝ Երևանի ավագանու սահմանած ձևաչափերով։ 


«Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։ Ուղեվարձը չվճարելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված տուգանքներ», – նշել են քաղաքապետարանից։


Տուգանքների մասին 


 Ինչպես ավելի վաղ նշել էր ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է վարչական ձերբակալության ենթարկվել օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում և կրել վարչական պատասխանատվություն։  Օրենքի նախագծով առաջարկվում է տարբեր խախտումների համար սահմանել 3, 10 և 15 հազար դրամի տուգանքներ։  Այսպես, 3 000 դրամ տուգանք է նախատեսվում տրանսպորտից օգտվելիս ուղետոմսը կամ կրիչը չվավերացնելու համար, 10 000 դրամ՝ առանց ուղևորության համար վճարելու տրանսպորտից օգտվելու համար և 15 000 դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսը օգտագործելու համար։


Ավելի օպերատիվ լուրերին հետևեք մեր Տելեգրամում


 


Leave a Comment