Վեոլիա Ջուր-ին հաջողվել է դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստը, ինչը նպաստել է Ֆանարջյան և Ծարավ աղբյուր փողոցներում ջրի ճնշման կարգավորմանը

Արմինֆո. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում ջրակորստի կասկած կար:

“Վեոլիա Ջուր” ընկերությունը հաղորդում է, որ մի քանի օր «Զեյթուն» շահագործման տեղամասն աշխատում էր ջրակորստի տեղը գտնելու ուղղությամբ. որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ փողոցի նոր կառուցված ջրագծին զուգահեռ գործում էր նաև հին՝ 600 մմ տրամաչափի ջրագիծը, որից ջուր էր ստանում հարևանությամբ գտնվող Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը, և որի վրա առկա էին մի շարք ապօրինի միացումներ։

«Որոշվեց ամբողջությամբ խցափակել տվյալ խողովակաշարը, և հիվանդանոցի ջրամատակարարումն իրականացնել այլ ջրագծից: Արդյունքում հաջողվեց դադարեցնել վայրկյանում մինչև 15 լիտր ջրի կորուստ, որը նպաստեց Ֆանարջյան և Ծարավ աղբյուր փողոցների ջրի ճնշման կարգավորմանը», – ասվում է հաղորդագրությունում:

Leave a Comment