Ինտեր Մայամին հայտարարություն է տարածել թիմի ավագ Լիոնել Մեսսիի վնասվածքի վերաբերյալ, որը նա ստացել էր «Նեկաքսայի» դեմ Գավաթի խաղարկության ժամանակ (2։2, 5։4՝ 11-մետրանոցներով)։
Արգենտինացին վնասվածքի պատճառով փոխարինվել է հանդիպման 11-րդ րոպեին։
«Մեսսին անցել է բուժզննում՝ վնասվածքի աստիճանն ու բնույթը պարզելու նպատակով։ Արդյունքները ցույց են տվել աջ ոտքի մկանային վնասվածք։ Վերադարձի ժամկետը կախված կլինի նրա օրգանիզմի արձագանքից վերականգնման գործընթացին»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում։
Ըստ հաղորդագրության՝ ամենայն հավանականությամբ Մեսսիին կպահանջվի մի քանի շաբաթ՝ ապաքինման համար։ 38-ամյա ֆուտբոլիստի վերադարձի ճշգրիտ ժամկետը դեռ հստակ չէ։