17:59 04.08.2025 (Թարմացված է: 18:01 04.08.2025)
Բաժանորդագրվել
Փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվի մարմինը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Գետք գյուղում գտնվող լճակում տղամարդ է խեղդվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ–ն դեպքի մասին տեղեկությունը ստացել է ժամը 15:50-ի սահմաններում։
Շիրակի մարզի քրեական ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ջրահեղձ եղած քաղաքացին նույն գյուղի բնակիչ 45-ամյա Աշոտ Մ.-ն է, որը գյուղի հովիվն է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Փրկարարները որոնում են ջրահեղձ եղած հովվի մարմինը։