«Ես իմ աշխատասենյակում ունեմ մի վերնազգեստ, որը հագնում եմ աշխատանքային օրերին ճաշելու ժամանակ, որպեսզի աշխատանքային շոր է, փողկապ է, սպիտակ վերնաշապիկ է՝ բան չլինի, չվնասվի, և իմ հանգստի սենյակում կա երկու պահարան»: Այս մասին իր «Կրթվելը նորաձև է» հերթական բանախոսության ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներողություն խնդրելով այդ «ինտիմ մանրամասները հանդիպման մասնակիցների հետ կիսելու համար»:
«Այս մի պահարանում, որտեղ ես այդ վերնազգեստը կախում եմ, ունեմ մի հատ էլ պահեստային կոստյում, որ էլի, եթե անհրաժեշտություն լինի փոխել՝ փոխեմ։ Եվ մի օր մտքովս անցավ, ասացի՝ ես այս վերնազգեստով ամեն օր ճաշ եմ ուտում, ճաշի հոտը կպնում է և կախում եմ այն մյուս կոստյումի հետ, այս ճաշի հոտը կկպնի այդ կոստյումին: Հետևաբար ես տարա և այդ վերնազգեստը կախեցի այն մյուս պահարանի մեջ և ուղիղ վեց ամիս, ամեն օր ես գնում էի, այդ նույն ժամին բացում էի, տեսնում էի այդտեղ չի, հետո հիշում էի, որ այնտեղ է կախված»,-ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նկատել է, որ վերջերս արդեն գնում է ճիշտ պահարանի մոտ և ինքն իրեն հարց է տվել՝ այդ ի՞նչ փոխվեց, ինչու՞ է արդեն ճիշտ պահարանին մոտենում:
«Պատասխանն ինձ համար ակնհայտ է, որովհետև այս հանդիպումներում ես դրա մասին բարձրաձայն խոսել եմ, իմ գիտակցությունը և ենթագիտակցությունը հետ է ստացել ինֆորմացիան պատերից: Ինքը ֆիքսել է, որ վերջ, ռեֆլեքսը հաղթահարված է», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է նաև հայ հասարակության շրջանում բանակի նկատմամբ ձևավորված վերաբերմունքին և նշել, որ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափողների թիվը բավական մեծ է։
«Այսօր Հայաստանում 13,500 հետախուզվող կա, որոնցից 12,500 մոտ հետախուզվում է ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Ես չեմ ուզում պատճառների մասին խոսեմ, պատճառները այսօրվա վերլուծության թեման չէ, դրա մասին Կառավարության նիստերում քաղաքական քննարկումներում կխոսեմ» – հավելել է նա։