Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը

Արմինֆո.  Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը։ Այդ մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ «Ֆեյսբուքի» իր  էջում:

 

«ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին ներքաշել հակաիրինական կոալիցիայի մեջ: «Ռոյթերզ»-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը ակտիվ բանակցություններ է վարում Բաքվի և Կենտրոնական Ասիայի մի շարք երկրների հետ՝ նրանց ներգրավելու Աբրահամի համաձայնագրերին։

 

Աբրահամի համաձայնագրերը ամերիկյան նախաձեռնություն է, որի նպատակն է Իսրայելի և արաբական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Ստորագրվել է 2020-ին, և այսօր ԱՄՆ-ը ձգտում է ընդլայնել այս շրջանակը՝ ներգրավելով նոր պետություններ։

 

Բաքուն արդեն ունի սերտ կապեր Իսրայելի հետ՝ ռազմական և էներգետիկ ոլորտներում։ Սակայն համաձայնագրին միանալը Ադրբեջանը կդարձնի հակաիրինական կոալիցիայի գործնական մասնակից։

Այսպիսով, Ադրբեջանը կստանա նոր լծակներ Վաշինգտոնի և Թել Ավիվի հետ հարաբերություններում։

 

Վաշինգտոնը սա դիտում է որպես ռազմավարական քայլ՝ Իրանի ազդեցությունը սահմանափակելու համար։

Իսկ Հայաստանի վրա ճնշումները կաճեն․ «կարգավորեք հարաբերությունները Բաքվի հետ»՝ սա արդեն հնչող նախապայման է։

 

Մեզ ավելի շատ պետք է հետաքրքրեն հարցեր, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանային նոր ստատուս- քվոյի պայմաններում:

 

Ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ չկորցնելով Իրանի աջակցությունը։

 

Չի՞ վերածվելու արդյոք այս գործընթացը Հայաստանի համար նոր անվտանգության ճգնաժամի։

Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը գլոբալ նոր քայլ է, որտեղ Հարավային Կովկասը դառնում է ԱՄՆ-Իրան դիմակայության հաջորդ թատերաբեմը», – գրում է Սուրենյանցը։

Leave a Comment