Ադրբեջանի ԶՈւ-ից կրակ են բացել Սյունիքում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն օգոստոսի 4-ին կրակ են բացել Սյունիքի ուղղությամբ, տուժածներ չկան, հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«ժամը 13:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ»,- մանրամասնել են ՊՆ-ից։

ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Leave a Comment