17:38 04.08.2025 (Թարմացված է: 17:41 04.08.2025)
Բաժանորդագրվել
ՊՆ–ն ադրբեջանական կողմին կոչ է անում հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Ադրբեջանական կրակոցների հետևանքները

Ադրբեջանական կրակոցների հետևանքները