Արտակարգ Արբիտրը մերժել է Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը

Ստոկհոլմի առևտրային պալատի Արտակարգ Արբիտրն օգոստոսի 3-ին մերժել է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի պահանջը՝ լրացնել Արտակարգ Արբիտրի՝ հուլիսի 22-ի արբիտրաժային վճիռը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Հայցվորները պահանջել էին՝ 1. Հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու նշված արբիտրաժային վճիռը, 2. պարտավորեցնել Հայաստանին՝ վերականգնելու Հայցվորների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ (2025-ի հուլիսի 16) գոյություն ունեցող ստատուս քվոն, և 3. պարտավորեցնել Հայաստանին` տեղեկացնելու Արտակարգ Արբիտրին և Հայցվորներին արբիտրաժային վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին (ներառյալ ստատուս քվոն վերականգնելու համար), ինչպես նաև հաստատել Արտակարգ Արբիտրի կողմից սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը: Արբիտրն ամբողջությամբ մերժել է Հայցվորների պահանջն այն պատճառաբանությամբ, որ […]

Leave a Comment