Վերաքննիչ դատարանն Աշոտյանի համար սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»․ փաստաբան

Քիչ առաջ Արմեն Աշոտյանին այցելել են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները` տնային կալանքը դադարեցնելու և վարչական հսկողություն կիրառելու համար, այս մասին հայտնել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ըստ դատարանի որոշման` Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն:

Ըստ փաստաբանի՝ Աշոտյանը շաբաթական 3 անգամ պետք է այցելի պրոբացիայի ծառայություն՝ գրանցվելու համար, ինչպես նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ: Բացի այդ, պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը: Այսինքն, վերաքննիչ դատարանը սահմանել է վարչական հսկողության բավականին խիստ տարբերակ, որը դժվար է անվանել լիարժեք «ազատություն»:

Leave a Comment