Սարգսյանի խոսքով, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրականացրել են ուժեղացված հսկողություն

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին Երևանում տեղի ունեցավ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը։
«Նովոստի–Արմենիա»–ն հարցում է ուղարկել ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին՝ հետաքրքրելով համերգի ժամանակ գրանցված միջադեպերի մասին։
Սարգսյանի խոսքով, ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրականացրել են ուժեղացված հսկողություն։
«Որևէ լուրջ միջադեպ և պատահար չի գրանցվել, աահովվել է մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունը», – նշեց Սարգսյանը։
Նշենք, որ ԿԳՄՍՆ–ի տվյալներով, Լոպեսի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։ Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։