Թայվանում մեկ շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն երեք մարդ է մահացել

Անցած շաբաթ Թայվանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 4-ը անհայտ կորել, մոտ 50 մարդ էլ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է կղզու արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն՝ հուլիսի 30-ին և 31-ին վատ եղանակի պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով երեք մարդ է մահացել՝ երկուսը՝ Գաոսյուն քաղաքում և մեկը՝ Նանտոու շրջանում։
Իշխանությունները զգուշացնում են, որ շարունակվող անձրևների պատճառով լեռնային շրջաններին սողանքների, քարաթափումների և ջրհեղեղների վտանգ է սպառնում։ Ցածրադիր շրջանների բնակիչները պետք է զգուշանան հնարավոր ջրհեղեղներից։
Կղզու Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը նախազգուշացում է տարածել երկուշաբթի օրը Փինգթունգում, Գաոսյունում և Թայնանում սպասվող չափազանց առատ տեղումների մասին, որոնց արդյունքում 24 ժամվա ընթացքում առնվազն 200 մմ տեղումներ են կանխատեսվում։

Leave a Comment