Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության մասին. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20250804/hajastann-u-adrbejany-patrast-en-ajs-shabat-vashingtvonum-hajtararel-khaghaghutjan-masin-zlm-91960410.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/15/91545500_0:0:1168:875_1920x0_80_0_0_d1500a50efbce60fa3e63b6cc237c5a4.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ամն, դոնալդ թրամփ, խաղաղության պայմանագիր

նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, ամն, դոնալդ թրամփ, խաղաղության պայմանագիր

Բաժանորդագրվել

Այս ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է Սպիտակ տանն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթ Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին։ Այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաֆօղլուն։

Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կընդունի Փաշինյանին և Ալիևին։

«Բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթվա վերջում Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 10-ին բանակցություններ են վարել Աբու Դաբիում։ Հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ։ Կողմերը հաստատել են, որ երկկողմ բանակցությունները մնում են կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը քննարկելու ամենաարդյունավետ ձևաչափը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այս ձևաչափով բանակցությունները շարունակել՝ կենտրոնանալով կոնկրետ արդյունքների և փոխադարձ վստահության ամրապնդման վրա։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Փաշինյանի և Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը հաջողված է անվանել և հաստատել, որ այն կարող է լուրջ հիմք դառնալ խաղաղության գործընթացի համար։

Leave a Comment