Արևմտյան լրատվամիջոցները գրեթե ամեն օր հաղորդում են, այսպես կոչված, «Աբրահամի համաձայնագրերի» ընդլայնման ծրագրերի մասին, որին, ըստ ամերիկացիների՝ պիտի միանան նաև մի շարք, այլ մահմեդական երկրներ Կենտրոնական Ասիայից:
Իսրայելական շրջանակները ուրախությամբ նշում են, որ այդ համաձայնություններին ամենաից ակտիվը, ով ցանկանում է միանալ, Ադրբեջանն է: Բաքվի այս ցանկությունը հասկանալի է. Իսրայելի հետ ակտիվ ռազմական կապերը օգնեցին լուծել Արցախի հարցը: Իսրայելի համար այդ կապերը կարևոր են Իրանի դեմ ծրագրեր մշակելու համատեքստում:
Եվ ահա, Արցախի վերացումից հետո, հերթը հասել է լուծելու Հայաստանի խնդիրը, որը Բաքվում համարում են ռազմավարական գլխավոր խնդիր:
Ընդ որում, Բաքուն այս հարցում փորձում է դաշնակիցներ փնտրել ոչ միայն Իսրայելում, այլև Արևմուտքում: Իհարկե, այնտեղ չեն կարող Հայաստանին վերաբերվել այնպես, ինչպես Գազային, սակայն գործնականում իրենց շահերը համընկնում է Բաքվի այն ծրագրերի հետ, որ Ադրբեջանի հզորացումը իրենց շահերից է բխում, քանզի հզոր Ադրբեջանի միջոցով Արևմուտքը ստանում է այցեքարտ՝ մտնելու Կենտրոնական Ասիայի տարածաշրջան:
Հասկանալի է, որ սկզբում պիտի Հայաստանից միջանցք պոկել, հետո Ադրբեջանը դարձնել տնտեսական լուրջ հենակետ, հետո տնտեսականին ավելացնել նաև ռազմականը:
Պետք է նշել, որ այս ամենի մասին հասկանում են նաև Մոսկվայում, Թեհրանում և Պեկինում:
Սակայն նրանք ոչինչ չեն կարող անել, եթե Հայաստանը կամովին հանձնի իր շահերը իր պոտենցիալ հակառակորդներին:
Իսկ դրա համար նույն կենտրոնները կարող են հասնել իրենց նպատակներին, եթե Հայաստանում պահպանվի իրենց խամաճիկային իշխանությունը:
Այս իշխանությունը իր բնույթով հակապետական և հակահայկական է, քանզի իր գործունեության իրական նպատակը Հայաստանի պետականության ապամոնտաժումն է՝ ի շահ Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Իսրայելի:
Այս շղթայում միակ թույլ կողմն այսօր Իսրայելի և Թուրքիայի միջև լարված հարաբերություններն են, որոնք ունեն համընկնող տեսակետներ Հայաստանի մասով, սակայն խորը հակասություններ ունեն միջին արևելյան երկրների հարցում:
Օրինակ, առանց Թուրքիայի միացման, այդ «Աբրահամական համաձայնագրերը» չեն գործի Կենտրոնական Ասիայի երկրների ուղությամբ: Մինչդեռ այսօր, նույնիսկ Սաուդյան Արաբիան է մերժում այդ համաձայնագիրը, քանզի Թրամփն ու Իսրայելը ցանկանում են ամբողջովին վերացնել պաղեստինյան պետության գաղափարը:
Բացի այդ, Զանգեզուրի միջանցքի հարցում Ադրբեջանը պահանջում է միակողմանի զիջումներ, որոնք հրապարակավ Փաշինյանը չի կարող ընդունել:
Սակայն վերջերս նա փորձում է խաղի մեջ մտցնել իր գրապանային «նախագահին» և նրա շուրթերով հայտարարում է, որ պատրաստ է այդ միակողմանի զիջումներին: Այս քայլով Փաշինյանը փորձում ստուգել հանրության արձագանքը, որպեսզի հասկանա, թե կարո՞ղ է նաև ինքը առաջ տանել միակողմանի զիջումների գաղափարը:
Սակայն դա էլ չի փրկի, քանզի Հայաստանի նույնիսկ ամենահետամնաց հատվածը սկսել է հասկանալ, որ իրենց խոստացած խաղաղությունը, իրականում հանգելու է աշխարհաքաղաքական ուժերի բախման և մեծ պատերազմի, որից երկիրը կարող է դուրս չգալ, և Հայաստանին սպասվի Արցախի ճակատագիրը:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Zham.am