Օգոստոսի 2-3-ը Գյումրիում տեղի է ունեցել «Գինոսյանական օրեր» փառատոնը՝ նվիրված ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի կողմից երկրորդ կյանք ստացած և հանրայնացված մշակութային ժառանգության պահպանմանն ու տարածմանը։
Հայկական ավանդական պարն ու երգը միավորող փառատոնի մեկնարկել է ավանդական պարային շքերթով՝ քաղաքի կենտրոնական փողոցներով։ Պարասույցները նաև բացօթյա պարուսուցում են իրականացրել։

Երեկոյան կայացել է Գալա համերգ՝ Կարինի, «Կարին» նվագախմբի և Կարինի դուստր խմբերի մասնակցությամբ։

Փառատոնի նպատակն է վերաիմաստավորել ազգային ավանդույթները ժամանակակից համատեքստում, խթանել մարզային մշակութային կյանքը, ներգնա տուրիզմը, ամրապնդել կապերը Հայաստանի տարբեր համայնքների և Սփյուռքի հայ համայնքների միջև։

«Գինոսյանական օրերն» անցկացվելու են Հայաստանի տարբեր քաղաքներում: Գյումրիում այն առաջին անգամ էր տեղի ունենում։

Գինոսյանը «Կարին» համույթի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն էր, Արցախյան պատերազմի մասնակից: Նա մահացել է 2024 թվականի փետրվարի 6-ին՝ 58 տարեկան հասակում։
