Լետիցիա Կաստան ամուսնալուծվել է – Showbiz.am

Սուպերմոդել Լետիցիա Կաստան 10 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է դերասան Լուի Գարելից։ Այս մասին հայտնել է Paris Match-ը։

Զույգի բաժանման մասին լուրերը հայտնվել են 2025 թվականի ամռան սկզբին։ Դրանից հետո ֆրանսիացի մոդելը նկատվել է Կորսիկայում հանգստանալիս առանց ամուսնու։ Հայտնի է, որ ռեժիսոր Լուի Գարելը իր նախկին կնոջը և չորսամյա որդուն՝ Ազելին, Փարիզում բնակարան է թողել։ Աղբյուրների համաձայն՝ նախկին ամուսինները փորձում են ամուսնալուծությունը հնարավորինս անցավ դարձնել երեխայի համար։

Հիշեցնենք, որ Լետիցիա Կաստան և Լուի Գարելը հարաբերությունների մեջ էին 2015 թվականից, իսկ 2017 թվականին զույգը գաղտնի ամուսնացել է։ 2021 թվականին մոդելը չորրորդ անգամ մայր է դարձել։ Նա և իր ամուսինը որդի են ունեցել, որին անվանել են Ազել։ Լետիցիան նաև ունի դուստր Սատինին, որդի Օրլանդոյին և դուստր Աթենային՝ նախորդ հարաբերություններից։

Leave a Comment