Ղազախստանի առողջապահության նախարարությունը փոփոխություններ է կատարել ազատազրկման վայրերից ազատվելուց առաջ դատապարտյալի ամորձատման կանոններում, հաղորդում է Tengrinews.kz-ը։
Ըստ հրամանի, առաջարկվում է փոփոխություն կատարել քիմիական աորձատման կիրառման վերաբերյալ։ Այժմ այն կնշանակվի հանցագործի ազատ արձակվելուց վեց ամիս առաջ, եթե նա դատապարտվել է սեռական բռնության համար։
Ընդ որում, անհրաժեշտ կլինի ազատ արձակվելուց ոչ ուշ, քան տասներկու ամիս առաջ, նյութերն ուղարկել դատարան՝ դատա-հոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար՝ պարզելու, թե արդյոք դատապարտյալն ունի հոգեկան շեղումներ և սեռական բռնության հակվածություն։
Փաստաթուղթը գտնվում է հանրային քննարկման փուլում մինչև 2025 թվականի օգոստոսի 18-ը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Ղազախստանում նախատեսում են մանկապիղծների նկատմամբ ցմահ վարչական հսկողություն սահմանել՝ գործող 8-ամյա ժամկետի փոխարեն։
Ըստ Ղազախստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Իգոր Լեպեխայի՝ հսկողությունը դատարանը կերկարաձգի յուրաքանչյուր կես տարին մեկ՝ կրկնահանցագործության վտանգի առկայության դեպքում։ Միջոցառումը ենթադրում է սահմանափակումներ, այդ թվում՝ դպրոցներ այցելելու, գիշերային ժամերին դուրս գալու և այլ արգելքներ, իսկ դրանք խախտելու համար պատասխանատվություն է նախատեսված։