Սանկտ Պետերբուրգում 14-ամյա шդрբեջանցին մեղադրվում է шհшբեկչшկան հшրձակման համար

Դիտում ՝ 21 009

Սանկտ Պետերբուրգում 14-ամյա ադրբեջանցին մեղադրվում է ահաբեկչական հարձակման համար: Դեռահասին մեղադրանք է առաջադրվել ոստիկանական պահակետը հրկիզելու փորձի համար։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա Մոլոտովի կոկտեյլի շիշ է նետել շինության վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեռահասը ձերբակալվել է։ Նրա խոսքով՝ անհայտ անձինք կապ են հաստատել իր հետ մեսենջերի միջոցով և նման արարքի միջոցով առաջարկել գումար վաստակել։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment