Սևանա լճում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

Բաժանորդագրվել

Շտապօգնության բժիշկները փորձել են փրկել տղայի կյանքը, սակայն նրանց չի հաջողվել։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Այսօր Սևանա լճում պատանի է ջրահեղձ եղել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ, լճափին պատանի է կորել։

Դեպքի վայր են ժամանել ջրասուզակը և Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճից դուրս են բերել 16 տարեկան տղային։ «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ցուցաբերել է առաջին բուժօգնություն, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a Comment