Հյուսիսային Կուրիլների մոտ 6,5 մագնիտուդով երկրաշարժ

Կիրակի օրը Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկի մոտակայքում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի պետ Ելենա Սեմյոնովան։
«6,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Խաղաղ օվկիանոսում օգոստոսի 3-ին, ժամը 16:37-ին (Երևանի ժամանակով՝ 09:37-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սևերո-Կուրիլսկ քաղաքից 124 կիլոմետր դեպի արևելք, օջախը՝ 19 կիլոմետր խորության վրա», – պատմել է սեյսմոլոգը։
Ըստ գործակալության զրուցակցի, Սևերո-Կուրիլսկի բնակիչները զգացել են չորս բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում։

Leave a Comment