Իրանցի մասնագետները Հայաստանում վնասատու միջատների համար թակարդներ կարտադրեն

https://arm.sputniknews.ru/20250803/iranci-masnagetnery-hajastanum-vnasatu-mijatneri-hamar-takardner-kartadren-91873021.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/1f/91868551_2:0:1279:958_1920x0_80_0_0_4f0e477c124359ddc25326f2a6785a30.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյուղատնտեսություն, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թունաքիմիկատ

գյուղատնտեսություն, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, թունաքիմիկատ

Բաժանորդագրվել

Ընկերությունը հաղթել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից ֆերմերներին 50 հազար թակարդ-պատիճ մատակարարելու մրցույթը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Իրանական Pheroganic ընկերության մասնագետները ցանկություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական վնասատու համարվող միջատների համար ֆերոմոնային թակարդների արտադրություն հիմնե: Այս մասին Sevan Startup Summit 2025 նորարարական համաժողովում Sputnik Արմենիային հայտնեց ընկերության համահիմնադիր Ալի Ռամեզանին։

Շուրջ երկու տարի առաջ ընկերությունը նմանատիպ արտադրություն է բացել Իրանում. տեղական շուկան ավելի արդյունավետ սպասարկելու համար այժմ ցանկանում է գործունեություն սկսել Հայաստանում։ Հայ միջնորդի միջոցով ընկերությունը շահել է էկոնոմիկայի նախարարության՝ տարեկան մոտ 50 հազար թակարդ-պատիճ մատակարարելու մրցույթը։

Ֆերոմոնը կենդանիների (այդ թվում մարդու) կողմից տարբեր հուզական վիճակներում արտազատվող քիմիական նյութ է: Թակարդների խայծը զուգավորման ընթացքում միջատների կողմից արտազատված ֆերոմոնի սինթեզված կրկնօրինակն է։ Աշխարհի տարբեր տարածաշրջաններում միջատներն ունեն իրենց ենթատեսակները, ուստի նյութը, որը հաշվարկված է, օրինակ, իրանական լեռնաշխարհի աֆիդների պոպուլյացիայի համար, կարող է Հայաստանի առանձնյակների դեպքում արդյունավետ չլինել։

«Մի շարք մշակաբույսերի համար նախատեսված մեր թակարդները արդեն օգտագործում են ամբողջ Իրանի ֆերմերները», – նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստանում ընկերությունը մտադիր է աշխատել խաղողի, սալորի, դեղձի, ծիրանի և լոլիկի տնկարկների ուղղությամբ:

Ընկերության համահիմնադիր Աննա Պողոսյանի խոսքով՝ Հայաստանում դաշտային փորձարկումներն արդեն սկսվել են, ֆերմերներից ստանում են այգիների լուսանկարները, որոնց միջոցով հնարավոր է արձանագրել դրական տեղաշարժը։

Թունաքիմիկատների համեմատ այս թակարդները ոչ միայն ավելի մաքուր են, այլև առավել տնտեսող: Մեկ հեկտարի ապահովման համար ծախսվում է մինչև 40 դոլար (25-40 պարկուճ՝ 1 դոլար արժողությամբ): Այնինչ, թունաքիմիկատների դեպքում մեկ հեկտարի համար ամենաքիչ ծախսը կազմում է մոտ 10 հազար դրամ (25-26 դոլար), սակայն փոշեցրումը պետք է իրականացնել տարին մի քանի անգամ։

Leave a Comment