Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է – Պանորամա


Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.


«2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր գյուղական ամբուլատորիաների անտրաբանական օպտիմալացման ծրագիրը, ՀՀ առողջապահության  նախարարի տեղակալ  Արտակ Ջումայանը շատ վստահ պատմում էր, որ ինքը աշխատել է ՌԴ-ում որպես ընտանեկան բժիշկ և մասնակից է եղել մի շարք նմանատիպ բարեփոխումների:


Փոխնախարարը հեգնում էր փորձառու մասնագետներին, որ ինքը բոլորից լավ է տրիապետում,  քանի որ աշխատել է որպես ընտանեկան բժիշկ:


Եվ ահա ուսումնասիրում եմ Արտակ Ջումայանի ինքնակենսագրականը, որը նախարարության պաշտոնական կայքում է։ Արտակ Ջումայանը մասնագիտությամբ թերապևտ է, աշխատել է բացառապես  մոսկովյան մի քանի պոլիկլինիկաներում և ախտորոշիչ կենտրոններում որպես թերապևտ կամ ծառայության ղեկավար, ընդ որում հաճախ միաժամանակ մի քանի աշխատատեղ է ունեցել: Նրա աշխատանքայն գործունեությունը աղերս չի ունեցել գյուղական ընտանեկան բժշկության հետ, որի մասին արեստավարժ «ստում էր»  փոխնախարարը: Ի դեպ, ՌԴ-ում նոր է ձևավորվում և ծավալվում ընտանեկան բժշկի ինստիտուտը: 


Բայց ուշագրավ է այն հանգամանքը, որ նա 2000 թվականից մինչև 2018 թվականները եղել է ՌԴ-ում,  սակայն անհասկանալի է, թէ ինչպես նա  ունի  ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպայի, լեյտենանտի կոչում»։


 



Source link

Leave a Comment