Թուրքիայում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի վերջին մոտ. Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրաօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կից Տրապիզոնի նահանգային խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, որ Թուրքիայում վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի վերջին, հաղորդում է «Ջումհուրիեթ»-ը։
«Մեզ առջևում նախագահական ընտրություններ են։ Այս նախագահական ընտրությունները կանցկացվեն 2027, 2028 թվականներին… Բայց ես կարծում եմ, որ, ամենայն հավանականությամբ, 2027 թվականին», – ասել է նա։
Ուրաօղլուի խոսքով՝ Թուրքիայի ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կվերընտրվի նախագահ։

Leave a Comment