Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել կիսաեզրափակիչ

Բաժանորդագրվել

Կիսաեզրափակиչում Մոսեսյանն ուժերը կչափի ԱՄՆ ներկայացուցչի հետ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Եղիշե Մոսեսյանը 71 կգ քաշային կարգում հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել կիսաեզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Մոսեսյանը թուրք մրցակցին հաղթել է 9:7 հաշվով։

Ֆեդերացիայից նշում են, որ կիսաեզրափակիչում Մոսեսյանն ուժերը կչափի ԱՄՆ ներկայացուցչի հետ:

Մինչև այդ նա հաղթել էր ռուս մրցակցին:

Leave a Comment