Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը խոսել է իր առողջական վիճակի մասին՝ շան կծոցի հետևանքով ստացած վնասվածքից հետո

Իսպանական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Կարլես Պերեսը հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա խաղադաշտ՝ սեռական օրգանների հատվածում շան կծոցի հետևանքով ստացած վնասվածքից հետո:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ ներկայումս հունական «Արիսում» վարձավճարով հանդես եկող «Սելտայի» կիսապաշտպանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ շան հարձակման պատճառով: Դեպքը տեղի է ունեցել, երբ Պերեսը զբոսնում էր իր շան հետ և փորձել է կանխել իր շան ու մեկ այլ շան միջև կռիվը:

– Վնասվածքը կարերի կարիք ուներ: Այժմ տանն եմ, ինձ հետ ամեն ինչ կարգին է, ապաքինվում եմ: Մի քանի օրից կվերադառնամ խաղադաշտ՝ ավելի մոտիվացված, քան երբևէ: Շնորհակալություն բոլորին աջակցության համար, – Footmercato-ի փոխանցմամբ՝ ասել է Պերեսը:

Իր կարիերայի ընթացքում Պերեսը հանդես է եկել նաև իսպանական «Խետաֆեում» և իտալական «Ռոմայում», որի կազմում նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

Leave a Comment