Փաշինյանը ատում է իրեն ձայն տված մարդկանց․ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել, մի բան էլ վատացել է․ Ռոբերտ Քոչարյան  

Փաշինյանի վարած քաղաքականությունը ամենամեծ հարվածը հասցնում է այն մարդկանց վրա, ովքեր իր համար քվեարկել են, որովհետև այդ մարդիկ շատ ավելի վատ են ապրում, քան ապրում էին։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սանկցիաները շրջանցելու տեսանկյունից Ռուսաստանի հետ հարաբերություններում, կառաբարությունը հնարավորություն ուներ աղքատության մակարդակը 24%-ից իջեցնել 12%-ի։ Չարեց։ Իմ նախագահության ժամանակ այդպիսի պայմաններ չկային, բայց աղքատությունը 56%-ից իջեցրել ենք մինչև 25%-ը։ Հիմա եթե փայլուն է ամեն ինչ, ինչու՞ ժողովրդի մեկ քառորդը շարունակում է մնալ աղքատ։ Դրա պրակտիկ արտահայությունը ինչի՞ մեջ ա։ 

Այո, մի քանի հարյուր ՔՊ-ականներ սկսել են շատ լավ ապրել։ Իրենք դիտարկում են ՀՀ բյուջեն, որպես սեփական բյուջե։ Սա փաստ է։ Բայց երբ խոսում են տնտեսական հաջողությունների մասին, իմ մոտ հարց է առաջանում՝ այդ տնտեսական հաջողությունները ինչի՞ համար են, ինքնանպատա՞կ։ Օդում, մի տեղ, թանգարանային նմուշի պես դնենք նայենք հիանա՞նք։ Աբսուրդ է։ 

Իմ ժամանակվա տնտեսական հաջողությունների արտահայտությունը եղել է աղքատության շեմի կտրուկ նվազումը, փոքր-միջին բիզնեսի կտրուկ աճը՝ 13%-ից դարձել էր 44-46%: 

Տնտեսական աճը, տնտեսական հաջողությունը իմաստ ունի, եթե ժողովուրդը սկսում է լավ ապրել, որ սոցիալական արդարության քաղաքականությունը այնպիսին լինի, որ աղքատների թիվը նվազի։ Հիմա եթե դա Հայաստանում չի կատարվում, ուրեմն կա՛մ էդ ստեղծված բարիքը գնում է շատ փոքր քանակով մարդկանց գրպաններ, կա՛մ ընդհանրապես սուտ թվեր են, որոնք կապ չունեն իրականության հետ։ 

Չի կարող տնտեսական աճը լինել ինքնանպատակ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment