Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է, այլ` մենյուի մեջ. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի առանցքային կետերը

Ինչպես Փաշինյանը քանդեց բանակի մարտունակությունը, այնպես էլ հիմա քանդում է եկեղեցու հիմքերը․ այսօր՝ 5-րդ ալիքին տված հարցազրույցի ընթացքում, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հարցազրույցի առանցքային կետերը` ստորև.

  • Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Դա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում, այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը. սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջ ես, այլ մենյուի մեջ։
  • Նախաստորագրել բառը հերթական գլուխ արդուկելու թեման է, որի տակ ոչինչ չկա։ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ չի ստորագրելու, մինչև չլինի Սահմանադրության փոփոխություն, մինչև չլուծարվի Մինսկի խումբը, բայց հաշվի առնելով ՀՀ-ում սպասվող նախընտրական պրոցեսները` կարող են նախաստորագրած մի թուղթ տալ` ընտրազանգվածի վրա ազդելու համար։
  • Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ նույն քայլերը, ինչ անում է ՀՀ այսօրվա իշխանությունը։ 
  • Ինչպես քանդեց բանակը, նույն սխեմայով նաև քանդում է եկեղեցին։ Ինչպես անվստահություն ստեղծեց հրամանատարների նկատմամբ, ինչը բերեց մարտունակության անկման, այդպես էլ հիմա ստեղծում է անվստահություն սրբազանների և Վեհափառի նկատմամբ, դրանով քանդելով  եկեղեցու հիմքերը։ 
  • Միակ երկիրը, որն այս տարածաշրջանում ունի կենսական շահեր և ուժ՝ զսպելու Ադրբեջանին և Թուրքիային, Ռուսաստանն է։

Leave a Comment