Ֆրանսիացի գինեգործների կորուստները ԱՄՆ սահմանած մաքսատուրքերից կարող են ավելի քան 1 միլիարդ եվրոն, ըստ РИА Новости-ի՝ զգուշացնում է Ֆրանսիայի գինու և ոգելից խմիչքների արտահանողների ֆեդերացիան (FEVS)։
Ինչպես նշվում է կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ, հարվածը հատկապես նկատելի կլինի ԱՄՆ-ում դոլարի թուլացման ֆոնին, որը կսրացնի արտահանման անկումը։
«Այս գործոնների համադրությունը կարող է հանգեցնել ԱՄՆ շուկայում վաճառքի 25% անկման, ինչը ոլորտի համար կհանգեցնի մեկ միլիարդ եվրոյի կորուստների»,- նշել է FEVS-ի ղեկավար Գաբրիել Պիկարը։
Ըստ նրա՝ մատակարարումների կրճատումը կհանգեցնի ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի հետևանքների ոլորտի զբաղվածության համար. Ֆրանսիայի գինու և ոգելից խմիչքների ոլորտներում մինչև 600 հազար աշխատատեղ կհայտնվի վտանգի տակ։
Ֆեդերացիան իշխանություններին կոչ է արել շարունակել դիվանագիտական ջանքերը և հասնել ֆրանսիական գինիների և ալկոհոլային խմիչքների ազատմանը ԱՄՆ-ԵՄ նոր առևտրային համաձայնագրի շրջանակում սահմանված 15-տոկոսանոց մաքսատուրքերից։
«Մենք աջակցում ենք գինիները մաքսատուրքերից ազատելու արդեն իսկ ձեռնարկված քայլերին, բայց չենք կարող դրանով բավարարվել. բանակցությունները պետք է շարունակվեն», – ընդգծել են կազմակերպությունում։
Մեկ օր առաջ Եվրահանձնաժողովը հաստատեց, որ երկխոսության մեջ է Վաշինգտոնի հետ՝ ալկոհոլային խմիչքների մաքսատուրքերի վերացմանը հասնելու համար։ Միացյալ Նահանգները մնում է ֆրանսիական գինիների և կոնյակների ամենամեծ շուկաներից մեկը՝ Չինաստանի հետ միասին։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին առևտրային համաձայնագիր, որը նախատեսում է 15-տոկոսանոց մաքսատուրք ԵՄ-ից Միացյալ Նահանգներ գրեթե բոլոր արտահանումների համար։ Գործարքի շրջանակում Եվրամիությունը միաժամանակ պարտավորվել է ավելացնել ամերիկյան հեղուկացված բնական գազի, միջուկային վառելիքի և զենքի գնումները։