Սևանա լճում հայտնաբերվել է տղամարդու մաuնատված մшրմին

Այսօր՝ օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին՝ կոնքոսկրից մինչև ոտքեր։

 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կան տվյալներ, որ հնարավոր է հայտնաբերված մարմնի մի մասը պատկանում է 2022 թվականին նշված հատվածում կորած տղամարդուն։ Այդ ժամանակ այդ վայրում ջրահեղձ էին եղել 2 քաղաքացի․ մեկին հայտնաբերել էին, մյուսին՝ որոնում էին։

Արդյոք այս հայտնաբերվածը կապ ունի 2022 թ․ դեպքի հետ՝ նույնպես պարզվում է։

Leave a Comment