«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է՝ մեջբերում եմ «Փաշինյանն է հրահրել պատերազմն իր ոչմիթիզական, ազգայնական ելույթներով»: Փաստորեն երկրի երկրորդ նախագահ աշխատած մարդը
Ա. արդարացնում է Ադրբեջանին
Բ. ազգայնական բառապաշարը համարում է հրահրող, այն պարագայում, երբ իր ղեկավարած ԱԺ խմբակցությունն ամեն պատեհ առիթով հանդես է գալիս ազգայնական դիրքերից՝ մեզ մեղադրելով ապազգայնության մեջ:
Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»։