
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դմիտրի Մեդվեդևի խոսքերի պատճառով հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածքներում:
«Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի ծայրահեղ սադրիչ հայտարարությունների կապակցությամբ․․․ ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածքներում», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփի խոսքով՝ խոսքերը կարող են հանգեցնել «անկանխատեսելի հետևանքների», և նա հույս ունի, որ «այս անգամ դա տեղի չի ունենա»:
Ավելի վաղ Թրամփը Մեդվեդևին խորհուրդ էր տվել զգույշ լինել իր խոսքերի մեջ՝ նշելով, որ նա մտնում է վտանգավոր տարածք:
Ի պատասխան՝ Մեդվեդևն ասել էր, որ «եթե նախկին նախագահի խոսքերը նման նյարդային արձագանք են հարուցում ԱՄՆ նախագահի մոտ, ուրեմն Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և կշարունակի գնալ իր սեփական ճանապարհով»: Մեդվեդևը հիշեցրել է նաև ՌԴ-ի կողմից միջուկային ավտոմատ հարվածի հնարավորության մասին, որը ենթադրում է պատասխան հարված՝ անգամ բանակի հրամանատարության ոչնչացումից հետո: