Թրամփն արձագանքել է Մեդվեդևի հայտարարություններին՝ սուզանավերը տեղափոխելու մասին հրաման արձակելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է տեղափոխել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունների: Հրամանի մասին նա հայտնել է իր Truth Social սոցիալական ցանցում:
«Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խիստ սադրիչ հայտարարությունները, ես հրամայել եմ տեղակայել երկու միջուկային սուզանավ համապատասխան տարածաշրջաններ՝ այն դեպքում, եթե այս անխոհեմ և սադրիչ խոսքերի հետևում ինչ-որ այլ բան կա»,- գրել է Թրամփը:
Ըստ նրա, խոսքերը նշանակություն ունեն և կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ, և նա հույս ունի, որ «այս անգամ դրան չի հասնի»:
Ավելի վաղ Թրամփը կոշտ էր արտահայտվել Մեդվեդևի մասին՝ նրան անվանելով «Ռուսաստանի ձախողված նախկին նախագահ» և խորհուրդ տալով «հետևել իր խոսքին»:

Leave a Comment