Հայաստանում և ԵԱՏՄ այլ երկրներում շինարարական աշխատանքների ծավալն աճել է. ԵՏՀ


ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալն ավելացել է 3,1%-ով, Հայաստանում ցուցանիշը կազմել է 3,3%։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։


Աճ է նկատվում բոլոր երկրներում, բայց ամենաբարձր ցուցանիշը Ղրղզստանում է՝ 31,3%։


Ղրղզստանին հաջորդում են Ղազախստանը՝ 10,2%, Բելառուսը` 7,8%, Ռուսաստանը՝ 2,2%։


ԵՏՀ տվյալները ներկայացված են 2024 թվականի հունվար–հոկտեմբեր ժամանակահատվածի համար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment