TELEGRAM-Ի ՕԳՏԱՆՈՒՆԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է 25 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ

Դիտում ՝ 20 137

Telegram մեսենջերի @crypto օգտանունը վաճառվում է 25 միլիոն դոլարով։

Այս մասին տեղեկանում ենք հավելվածի հիմնադիր Պավել Դուրովի հաղորդւոմից։ Հայտնի է, որ օգտանվան տերը այն ձեռք է բերել 350 հազար դոլարով՝ երկու եւ կես տարի առաջ։

Ներկայումս վաճառում է 70 անգամ ավելի թանկ։

Դուրովը նշել է, որ Telegram-ի օգտանունների սեփականատերերը լիարժեքորեն տիրապետում են իրենց օգտանուններին եւ կարող են իրականացնել օտարման կամ այլ գործողություններ։

Telegram-ի հիմնադիրը շեշտել է, որ մեսենջերը միակ խոշոր հարթակն է աշխարհում, որտեղ պահպանվում են մարդկանց բոլոր իրավունքները, այդ թվում թվային նույնականացման միջոցների հանդեպ սեփականատիրական իրավունքները։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment