ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարչակազմը Գազայի հատվածում պարենային ճգնաժամը հաղթահարելու ծրագիր է մշակում։
«Մենք ուզում ենք օգնել մարդկանց։ Ուզում ենք, որ նրանք կարողանան ողջ մնալ։ Ուզում ենք, որ նրանք սնունդ ունենան։ Դա վաղուց պետք է տեղի ունենար»,- Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թրամփը։
Ըստ պորտալի՝ Սպիտակ տան ղեկավարը մտահոգություն է հայտնել Գազայում մարդասիրական իրավիճակի վերաբերյալ։ Նա մարդասիրական օգնությունը գողանալու և այնուհետև այն վաճառելու մեջ մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը, ինչն, ըստ նրա, վատթարացնում է քաղաքացիական բնակչության վիճակը։
2025 թվականի մարտի սկզբից ի վեր միջազգային մարդասիրական օգնություն չի մատակարարվել անկլավ. Իսրայելը փակել է բոլոր անցակետերը։ Սննդի մատակարարումը համակարգվում է Իսրայելի և Միացյալ Նահանգների ստեղծած Գազայի մարդասիրական օգնության հիմնադրամի վերահսկող համակարգի միջոցով։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաներն, իրենց հերթին, նշում են, որ օգնության մեծ մասն օդից նետվում է այն տարածքներ, որտեղ ավելի վաղ տարհանումներ են տեղի ունեցել, ինչը մատակարարումը դարձնում է վտանգավոր և անարդյունավետ։