Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին, հայտնել է հանրապետությունում կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոիչը:
Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին Sputnik Արմենիա-ին ասել էր, որ ԿԽՄԿ-ն ներկայումս երկխոսություն է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված երկրում կառույցի գրասենյակի փակման և հետագայում հումանիտար հարցերի, հատկապես պահվող հայ անձանց հետ կապի մասին։