Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի


Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ, 25 միլիոն դրամ գրավով և բացակայելու արգելքով: 


1lurer.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ գերատեսչությունը վճռաբեկ բողոք կներկայացնի:


Հիշեցնենք, Կրթության և գիտության նախկին նախարարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու և գույքի հափշտակություն կազմակերպելու համար:

Դիտումների քանակ2

Leave a Comment