Հուլիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում տեղի է ունեցել Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվել են, այսպես կոչված, տուժողներն ու վկաները։
Գործով վկա, բերետավոր Միքայելյանը պնդում էր, որ կարողացել է մոտ 80 մետր հեռավորությունից՝ դիմացը կանգնած երկու ոստիկանական Գազելի պատնեշ հաղթահարելով, տեսնել և ճանաչել Լևոն Քոչարյանին։
Լևոն Քոչարյանը հարցրեց․
— Եթե ես, օրինակ, գլխարկով լինեի ու լավ գլխիս քաշած, մեկ ա կճանաչեի՞ք ինձ։
— Չէ, եթե գլխարկով լինեիք, չէի ճանաչի,- պատասխանեց վկան։
— Բայց էդ էլ ա ձեր մոտ ստացվել, որովհետև ես գլխարկով էի։
Հատկանշական է, որ Միքայելյանը Լևոն Քոչարյանին տեսնելուց բացի ուրիշ ոչինչ չէր հիշում։
Մանրամասն՝ տեսանյութում։