Շիրակի մարզում բախվել են բեռնատարը և «Տոյոտա»-ն. կա տուժած

Հուլիսի 31-ին՝ ժամը 21։25-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Վ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արարատ Ղ․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota Camry»-ի վարորդին շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Leave a Comment