Գլխավոր դատախազությունը Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ ՀՀ-ի գույք բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարանին, տեղեկացրել է ԳԴ-ն։
Ըստ հրապարակման՝ դատախազությունը Երևան քաղաքում 2 անշարժ գույք, 1 իրավաբանական անձում մասնակցությունը և 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, պահանջել է վերադարձնել պետությանը։
Զաքարյանը ՊՊԳՎ պետ է նշանակվել 2016 թվականին։ Ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակում հունիսի 20-ին նա կանչվել էր գլխավոր դատախազություն։
