Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment