ՌԴ-ում միգրանտները մի շարք հանցագործությունների դեպքում կզրկվեն քաղաքացիությունից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը ընդլայնում է ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու հիմքերի ցանկը, փաստաթուղթը տեղադրվել է պաշտոնական իրավական տեղեկատվության պորտալում։

Օրենքի համաձայն՝ ցանկը ներառում է. սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելը, ահաբեկչական գործունեության հրապարակային կոչերը, ահաբեկչության արդարացումը կամ քարոզչությունը, գաղտնի համագործակցությունը օտարերկրյա պետության, միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության հետ՝ Ռուսաստանի անվտանգության դեմ։

Օրենքը նախատեսում է քաղաքացիությունից զրկել նաև Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով մեղավոր ճանաչվելու դեպքում, դրանցից են՝ սպանությունը, երեխայի նկատմամբ անպարկեշտ գործողություններ կատարելը, 12-14 տարեկան երեխայի հետ սեռական հարաբերություն ունենալը, անչափահասին մարմնավաճառության մեջ ներգրավելը և այլն։

Leave a Comment