«Արարարտ-Արմենիան» դուրս է եկել Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակում հաղթելով Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժին»։
Ռումինացիները 13-րդ րոպեին արագ բացել են հաշիվը՝ Յովո Լուկիչի գոլից հետո, սակայն երկրորդ խաղակեսում Կամո Հովհաննիսյանը հավասարեցրել է հաշիվը։ Հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ փոխարինման դուրս եկած Պոլ Այոնգոն 117-րդ րոպեին խփել է հաղթական գոլը։ Երևանում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
Որակավորման երրորդ փուլում «Արարարտ-Արմենիան» կխաղա չեխական «Սպարտայի» դեմ։ Խաղերը կկայանան օգոստոսի 7-ին և 14-ին։
Այսօր ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական «Փյունիկ» ակումբը պարտվել էր հունգարական «Դյեր» թիմին և դուրս մնացել եվրագավաթային պայքարից։
