Սպասվող «հզոր ցիկլոն» և «100 տարվա անոմալիա»․ կեղծ լուրեր՝ եղանակի մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում պարբերաբար տարածվում է եղանակային կտրուկ և վտանգավոր երևույթների՝ «հզոր ցիկլոնների», «սարսափելի փոթորիկների» և «100 տարին մեկ պատահող» անոմալիաների մասին ապատեղեկատվություն։ Այս գրառումները, որպես կանոն, ունենում են սենսացիոն վերնագրեր և նպատակ ունեն խուճապ առաջացնելով գրավել օգտատերերի ուշադրությունը և գովազդից եկամուտ ստանալ։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս կեղծիքների տարածման սխեման։ Գագիկ Սուրենյանը՝ կրկին կեղծ լուրերի թիրախում Եղանակի մասին կեղծ լուրերը տարածվում են վաղուց մշակված, միևնույն սխեմայով։ Դրանք աչքի են ընկնում «Ժողովուրդ ջան, պատրաստվեք», «վաղը 20:00 լուսամուտները փակեք», «սկսվում է նոր և ավելի ուժեղ» և այլ խուճապային վերնագրերով։ Էկրանապատկերում՝ եղանակի մասին կեղծ գրառումներ տարածող ֆեյսբուքյան էջերը Գրավչությունն […]

Leave a Comment