1 200-ից ավելի հայկական բեռնատարներ չեն կարողանում հատել ռուս-վրացական սահմանը


Միջազգային

Ավելի քան 1 200 հայկական բեռնատարներ Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելուն, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, հերթում գրանցվել է 3102 բեռնատար՝ տարբեր երկրներից, որից 1213 – ը՝ Հայաստանից:

Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Սահմանը հատելու գործընթացը որոշ օրերին տևում է մինչև 8 ժամ։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղին միակ գործող ցամաքային երթուղին է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ:

Leave a Comment