Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի անվտանգության երաշխավորն է


Միջազգային

Ռուսաստանը Բելառուսի անվտանգության երաշխավորն է, հայտարարել է  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝  դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Ես դեռ չեմ էլ խոսում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական համագործակցության մասին, հատկապես ռազմական համագործակցության։ Եթե մենք 2020 թվականին անսասան չմնայինք, պարզ է, թե ինչ կլիներ։ Եթե Ռուսաստանը այդ բարդ ժամանակաշրջանում չաջակցեր մեզ՝ սկսած սովորական զենքից, վերջացրած միջուկային սպառազինությամբ, մենք այսօր  երևի թե Արևմուտքում ճակատ ճակատի կանգնած կլինեինք ՆԱՏՕ-ի դաշինքի դեմ։ Այդ պատճառով էլ մենք Ռուսաստանին համարում ենք մեր անվտանգության երաշխավորը»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել БелТА գործակալությունը։

«Դուք պետք է հիշեք՝ առվազն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախագահ եմ, մեզ համար ավելի մոտ երկիր, քան Ռուսաստանն է, չի կարող լինել»,- հավելել է Լուկաշենկոն՝ դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Leave a Comment