Կրեմլը համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որ ռուս-ամերիկյան բիզնեսը այժմ գրեթե զրոյի վրա է, բայց համաձայն չէ, որ այն պետք է մնա նույն մակարդակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները խնդրել են նրան մեկնաբանել Թրամփի այն հայտարարությունները, որ ռուս-ամերիկյան բիզնեսը այժմ գրեթե զրոյի վրա է, և «ավելի լավ է, որ այն մնա նույն մակարդակում»։
«Համաձայն եմ այն իմաստով, որ ռուս-ամերիկյան բիզնեսը իրականում գրեթե զրոյի վրա է։ Եվ համաձայն չեմ, որ այն պետք է մնա նույն տեղում», – պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե ինչպես պետք է Ռուսաստանը արձագանքի նման հայտարարություններին։