Երևանի պատմության թանգարանում բացվեց նոր միջազգային ցուցահանդես՝ «Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով

Երևանի պատմության թանգարանում, հուլիսի 31-ին բացվեց «Չինաստանի լեռներն ու գետերը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Չինաստանի Նինբո քաղաքի թանգարանից 20-րդ դարի չինական նոր փայտափորագրության, նկարչության առաջատար դեմքերից, Շաո Կեպինի յուրահատուկ աշխատանքները:

Ներկայացված 40 աշխատանքները միաժամանակ խորապես ազգային են ու համամարդկային։ «Այս ցուցահանդեսը պարզապես գեղարվեստական փորձ չէ։ Այն մի հարթակ է, որի միջոցով հնարավոր է ոչ միայն զգալ, այլև ընկալել բնության՝ մարդու ներաշխարհի հետ ունեցած կապը՝ լեռների հաստատակամության ու գետերի հոսքի խորհրդանիշների միջոցով»,- իր բացման խոսքում  նշեց թանգարանի տնօրեն Գևորգ Օրբելյանը:

Այս ցուցադրությամբ այցելուները կկարողանան բացահայտել այն իրականությունը, որն արտահայտվում է փայտափորագրության ռեալիզմի ստեղծագործ գրավչությամբ և բացառիկ հնարավորություն կընձեռի տեսնելու չինական մշակույթի խորը ու հարուստ ժառանգությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 24-ը։

Leave a Comment