«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Իսակը ցանկանում է միանալ Արնե Սլոթի թիմին արդեն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նշվում է, որ կողմերը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել՝ մինչև 2031 թվականը։
«Կաչաղակները» որպես սկանդինավցի խաղացողի փոխարինող դիտարկում են «Լայպցիգի» հարձակվող Բենյամին Սեշկոյին, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
2024/25 մրցաշրջանում Իսակը «Նյուքասլի» կազմում անցկացրած 42 խաղում խփել է 27 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 120 միլիոն եվրո։